Մեր Մասին

ԱՍԱ ընկերությունը գործում է 1997 թվականից՝ առաջարկելով տեղական արտադրության համեղ, որակյալ, թարմ հրուշակեղեն ու պաղպաղակ: Շնորհիվ համային ու որակական բարձր հատկանիշների՝ ընկերության արտադրանքը միանգամից մեծ ճանաչում ու տարածում գտավ սպառողների շրջանում: Հիմնադրման հենց սկզբից ընկերությունը որդեգրեց աշխատանքի մի շարք կարևոր սկզբունքներ՝ մշտապես պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները, օգտագործել թարմ ու որակյալ և հիմնականում տեղական հումք, իրականացնել որակի ամենօրյա պարտադիր վերահսկողություն: Այսօր արդեն ԱՍԱ-ն ներկայանում է բավականին լայն արտադրատեսականիով՝ շուրջ 70 տեսակի հրուշակեղեն և պաղպաղակ: Տիրապետելով համեղ ու որակյալ արտադրանքի բոլոր նրբություններին՝ ԱՍԱ-ն իր կայուն դիրքը շուկայում չի զիջում արդեն 20 տարի:

aboutImage